«Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում հաղթել է «Էվերթոնին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 27-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։

Մանչեսթերյան թիմին 3 միավոր է պարգևել Բենիամին Շեշկոյի՝ 72-րդ րոպեին խփած գնդակը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 37 միավորով 9-րդ տեղում է։

Leave a Comment