
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի ստեղծումը։
նրա խոսքով՝ նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։

«Նախագծի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելիքը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։
Այս նախագիծը կարևոր ներդրում է կրթության, գիտության և նորարարության զարգացման գործում՝ նպաստելով մրցունակ մասնագետների ձևավորմանը։ Երևանը շարունակում է զարգանալ որպես գիտելիքի, ստեղծարարության և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն»,-ասված է քաքաքապետի գրառման մեջ։