Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հարցերը։ Ներկայացման ընթացքում նախարարն անդրադարձել է՝
  • ՀՀ-ում ակտիվների բռնագանձման գործող կառուցակարգերին,
  • Հայաստանի միջազգային հանձնառություններին, այդ թվում՝ ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և ՀՀ–ԵՄ բազմաոլորտ բյուջետային աջակցությանը,
  • միջազգային առաջատար փորձին,
  • ակտիվների արդյունավետ ու թափանցիկ կառավարման առաջարկվող մոդելին: Բարեփոխման արդյունքում կստեղծվի ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգ, կկատարելագործվեն ոլորտում հավատարմագրային կառավարման ու տուժողների փոխհատուցման ինստիտուտները, ինչպես նաև հանրային հաշվետվողականության մեխանիզմները:

Leave a Comment