Պրեստիանին կարող է դատական հայց ներկայացնել Մբապեի և Վինիսիուսի դեմ

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին մտադիր է դատական հայց ներկայացնել «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի դեմ։ Այս որոշումը կապված է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում այս թիմերի միջև կայացած խաղի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների գործով ընթացող հետաքննության հետ։

Լիսաբոնյան ակումբի ֆուտբոլիստն այս հարցով մտադիր է դիմել ՈւԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին, ինչպես նաև Պորտուգալիայի դատական մարմիններին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել էր արգենտինացի կիսապաշտպանին։

Նշվում էր, որ Պրեստիանին վիրավորել է Վինիսիուսին՝ բերանը ծածկելով մարզաշապիկով, ինչը զգալիորեն դժվարացնում է միջադեպի վերլուծությունը։

Leave a Comment