Իրանն ու Հայաստանը համատեղ մեծ զորավարժություն կանցկացնեն


Միջազգային


Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Ազիզ Նասիրզադեն և Սուրեն Պապիկյանը հանդիպել են Թեհրանում` երկկողմ համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակելու համար։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նասիրզադեն իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս է հայտնել բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

Իրանցի նախարարը նաև ընդգծել է սահմանային հարցերի, անվտանգության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման կարևորությունը։

Միևնույն ժամանակ, Երևանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտարարել է, որ այս զորավարժությունները կարող են ավելի մեծ մասշտաբի լինել, քան անցյալ տարվա ապրիլին երկու երկրների սահմանին անցկացված հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները։

Դիվանագետը նշել է, որ Երևանի և Թեհրանի միջև ռազմական համագործակցությունը ինտենսիվորեն զարգանում է, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայիս այցը Իրան դրա ապացույցն է։


Leave a Comment