Այսօր` Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում, «Ինտերը» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Խաղը կկայանա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։
Առաջին խաղում նորվեգական թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։
Նախախաղային ասուլիսի ընթացքում «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը հատուկ անդրադարձ է կատարել Մխիթարյանին՝ բարձր գնահատելով հայ ֆուտբոլիստի որակներն ու հարուստ փորձը։
«Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին, քանի որ նախկինում բազմիցս առիթներ ունեցել ենք մրցելու նրա դեմ։ Թեև նա այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա։ Մենք հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը։ Միանգամայն հնարավոր է, որ հենց նա դառնա այն օղակը, որը տարբերություն կստեղծի դաշտում։ Սպասենք և կտեսնենք»,- ընդգծել է նորվեգացի մասնագետը։