Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։