24 փետրվարի 2026 – 13:39 AMT
PanARMENIAN.Net – «Ինտերը» դիտարկում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է, ասել է նորվեգական «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը: Նա այդ մասին խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում իտալական «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումից առաջ:
«Մենք լավ գիտենք Մխիթարյանին, քանի որ բազմիցս խաղացել ենք նրա դեմ: Նա շատ լավ ու փորձառու ֆուտբոլիստ է: Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է: Գիտենք նրա ուժեղ կողմերի մասին: Գուցե վաղվա խաղում նա տարբերություն ստեղծի թիմերի միջև, չեմ կարող ասել։ Տեսնենք»,- ասել է մարզիչը, հայտնում է Factor.am-ը:
«Ինտերի» և «Բուդյո-Գլիմտի» պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին Միլանում՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։ Նորվեգիայում անցկացված առաջին խաղում «Ինտերը» պարտվել է 1:3 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։ Հանդիպման ընթացքում Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: