«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ»-ի տնօրենը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից հետո պաշտոնավարելով մեկուկես աշխատանքային օր, ձերբակալվեց։ Տնօրեն Դանիելյանն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ Ռ. Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

 

Leave a Comment