«Նյուքասլի» առանցքային ֆուտբոլիստներ Էնթոնի Գորդոնն ու Սանդրո Տոնալին հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը պատրաստակամ է 200 միլիոն եվրո հատկացնել այս երկու տրանսֆերներն իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» հակված չէ հեշտությամբ բաժանվել իր առաջատարներից և քայլեր կձեռնարկի նրանց թիմում պահելու ուղղությամբ։
Էնթոնի Գորդոնը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Սանդրո Տոնալին անցկացրել է 41 խաղ՝ գրանցելով 2 գոլ և 5 գոլային փոխանցում։