Ձերբակալվել է Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

24 Փետրվարի, 2026

Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ է վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով Դանիելյանին պաշտոնին վերանշանակելու համար:

Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին:

Leave a Comment