Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պնդում է, որ պարգևավճարը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա։
«Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ, ըստ կարգի, ըստ կատարողականի են բաժանվել պարգևավճարները, հետևաբար, այդ ամենն իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ ես, որպես իրավաբան, չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Կոմիտեում պարգևավճարներ եղել են, առաջիկայում հայտարարագրում մանրամասն նշված կլինի, թե ինչքան են պարգևավճար ստացել։