Ուկրաինան նավթային շրջափակում է իրականացնում Հունգարիայի նկատմամբ՝ փորձելով հարկադրել իշխանափոխություն, սակայն Բուդապեշտը կխախտի այն, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ուկրաինացիները հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչու։ Նրանք ցանկանում են, որ Հունգարիան ընտրություններին նախորդող շաբաթներին վառելիքի պակաս ունենա, իսկ բենզինի գները բարձրանան։ Նրանք սա անում են մեր կառավարությունը տապալելու և այն Կիևի բարեկամով փոխարինելու համար։ Մենք չենք օգնի Ուկրաինայի նավթային շրջափակմանը, մենք կճեղքենք այն։ Ե՛վ Բրյուսելը , և՛ Կիևը կարող են վստահ լինել դրանում», – գրել է Օրբանը Ֆեյսբուքում։