Հայաստանում ձևավորվում է նոր ինժեներական մշակույթ․ Ինժեներական քաղաքի փորձը․ «Դպրություն»

Ժամանակակից ինժեներական զարգացումը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև համայնք, համագործակցություն և շարունակական կրթություն։ Ինժեներական քաղաքում իրականացվում են կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով երիտասարդներին ոչ միայն տեսական գիտելիք փոխանցել, այլև իրական նախագծերի միջոցով նրանց դարձնել մրցունակ մասնագետներ։  

Երբ մասնագիտական, կրթական նախաձեռնությունները և արդյունաբերական միջավայրը գործում են միասին, ձևավորվում է կայուն հիմք երկրի տեխնոլոգիական առաջընթացի համար։                                          

Անդրանիկ Աղաջանյան

«Մենք երկու հիմնական ուղղություն ունենք՝ ակադեմիական կրթություն և ոչ ֆորմալ կրթություն։ Ակադեմիական կրթության մասով համագործակցում ենք ԲՈՒՀ-երի հետ։ Օրինակ, ՀԱՊՀ-ի հետ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ ամբիոն ունենք և համատեղ բակալավրի և մագիստրոսական ծրագրեր ենք իրականացնում։

Բայց, Ինժեներական քաղաքի գոյությունը մեզ թույլ է տալիս ավելին անել։ Մեր նպատակը արագ, ու որակյալ մասնագետներ պատրաստելն է։ Այդ իսկ պատճառով ունենք մի շարք ծրագրեր, որոնք լրացնում են հիմնական ակադեմիական ծրագրերը։

Դրանք արտալսարանային ծրագրեր են։ Եվ դրացից մեկը «Բագրևանդ 21» ծրագիրն է։ Ծրագրի հիմնական լսարանը 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներն են, հատկապես նրանք, ովքեր սովորում են տեխնիկական ոլորտներում»,- ասում է Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը։

«Բագրևանդ-21» ծրագիրը ցույց է տալիս, որ երբ կրթությունը համադրվում է գործնական փորձի, մենթորության և արդյունաբերության հետ, արդյունքը դառնում է ոչ միայն գիտելիք, այլև կայացած մասնագետ։ Ինժեներական քաղաքը այս իմաստով պարզապես տարածք չէ․ այն էկոհամակարգ է, որտեղ գաղափարները վերածվում են նախագծերի, իսկ նախագծերը՝ մասնագիտության։

Մարիամ Խառատյան

«Ի տարբերություն այլ վայրերի, Ինժեներական քաղաքում կա համակարգ, կա համայնք։ Բացի քո կազմակերպությունից, որտեղ աշխատում ես, կան այլ կամակերպություններ, մասնագետներ, որոնք ունեն փորձ և դու կարողանում ես ստեղծված էկոհամակարգի մեջ աշխատել, համագործակցել։ Դա նաև հնարավորություն է տալիս ունենալ սարքեր, որ քո ընկերությունը չէր կարող ունենալ։ Եվ, երիտասարդ ինժեների համար սա հնարավորություն է գտնվել ավելի փորձառուների շրջապատում, սովորել իրենցից։ Սա մեծ առավելություն է»,- ասում է ՀԱՊՀ 3-րդ կուրսի ուսանող, «Բագրևանդ 21» ծրագրի շրջանավարտ, «Yerevan Aerospace Engineering» ընկերության ինժեներ Մարիամ Խառատյանը։

Leave a Comment