Այսօր Նարա Շլեպչյանի 91-րդ տարեդարձն է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար Նարա Շլեպչյանի 91-րդ տարեդարձն է։ 70 տարի առաջ նա ուղիղ եթերում ազդարարեց տասնամյակներ ձգվող պատմության մեկնարկը և իր նվիրված աշխատանքով ճանապարհ հարթեց հեռուստադեմքերի բազում սերունդների համար։

 

Տիկին Շլեպչյանի 91-ամյակի առթիվ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նրան պարգևատրեց Հանրային հեռուստաընկերության բրոնզաձույլ հուշամեդալով։ Այն ստեղծվել է Առաջին ալիքի 70-ամյակի առթիվ և խորհրդանշում է անցած երկար ճանապարհը։ Հուշամեդալով Առաջինն իր երախտագիտությունն է հայտնում այն անհատներին, որոնք իրենց զգալի ներդրումն են ունեցել հեռուստատեսության կայացման և զարգացման գործում, ուստի պատահական չէ, որ խորհրդանշական հուշամեդալով առաջինը պարգևատրվեց հենց Նարա Շլեպչյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment