
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես կանխարգելիչ միջոց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է LBCI հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հաղորդագրության՝ աշխատակիցները մեկնել են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանից։
«Լիբանանում ԱՄՆ դեսպանատունն այսօր Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի միջոցով տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված տարածաշրջանում սպասվող իրադարձությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։