Զովունիում սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. Radar Armenia-ն տեղեկացավ դատախազությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Զովունիի բնակիչ Արմեն Զ-ն հրազենային վիրավորում էր պատճառել Ռուբեն Գ.-ին՝ սպանելով նրան ու դիմել փախուստի։ Վերջ Որոշ ժամանակ անց ոստիկանները նրան հայնաբերել էին։
«ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,- հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ մահացած Ռուբեն Գ-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է:
