ՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ չորս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Leave a Comment