Աջափնյակում միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներների վիճակը լավ է. Radar Armenia-ն տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանից։
«Նրանք շուտով դուրս կգրվեն։ Առողջական վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարց չկա»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել, 1 քաղաքացի մահացել էր, կային վիրավորներ։
