3-րդ և հաջորդ երեխայի պետական նպաստների շնորհիվ մենք ունենք հենց երրորդ երեխաների ծնելության աճ․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցիի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով 3-րդ և հաջորդ երեխայի պետական նպաստներին։

Անցյալ կառավարության նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը, դուք գիտեք, որ այն այսուհետ պետական նպաստ է համարվում և վճարվում է երրորդ և հաջորդ երեխային ամսեկան 50․000 դրամի չափով մինչև վեց տարեկան, և ես ուզում եմ մի երկու թվաբանություն իրար հետ անենք, որպեսզի պարզվի, թե գումարային ինչքան գումար ենք մեկ երեխայի համար հատկացնում ընտանիքին։

Գիտեք, որ որ խոսքը 50,000 դրամի մասին է, այսինքն ամսական 50,000 դրամ ենք վճարում, որը բազմապատկում ենք 12-ով, ամսական,  տարեկան ստացվում է 600,000 դրամ և 600,000 դրամը բազմապատկում ենք վեց տարով, որը հավասար է 3,600,000 դրամ, որը մոտավորապես 10,000 դոլար է, մի քիչ քիչ է 10,000 դոլարից։

Բայց քանի որ 50․000 դրամից մենք նաև վճարում ենք հետվճար, մինչև 20% – 20% մինչև 10․000 դրամի չափով, այն պոտենցիալ կարող է դառնալ 60․000 դրամ և մեր շատ քաղաքացիներ հիմա էլ օգտվում են դրանից, և հետևաբար այն իրականում կարող է դառնալ 720․000 դրամ։․․․ Այս ծրագրի շնորհիվ և արդեն վերջնական նպաստի շնորհիվ մենք ունենք հենց երրորդ երեխաների ծնելության աճ, ինչը շատ կարևոր է մեր թե՛ ժողովրդագրական իմաստով և թե՛ մեր ընտանիքների համար,- ամփոփել է նախարարը և հորդորել հետևել միայն պաշտոնական լրահոսին։

 

Leave a Comment