Aurora News | Լուրերը մեկ տողով. Կոմիտասի պողոտայի հիմնանորոգում, բուժաշխատողների բողոք և հերքում Զելենսկուց

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Երևանում մեկնարկել է Աջափնյակ մետրոյի հարակից տարածքի ներդրումային ծրագրի մրցույթը, նախատեսվում է նաև թենիսի միջազգային ակադեմիայի կառուցում։

• Քաղաքապետարանը հայտարարում է Կոմիտասի պողոտայի հիմնանորոգման և ապօրինի ինքնասպասարկման սարքավորումների կարգավորման մասին։

• Ազգային ժողովի դիմաց բուժաշխատողները բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով պարտադիր ապահովագրության համակարգից և ցածր աշխատավարձերից։

• Առողջապահության նախարարությունը պարզաբանել է վճարումների մեխանիզմը։

• Մեքսիկայի իշխանությունները հայտարարում են, որ երկրում իրավիճակը հիմնականում վերահսկելի է նարկոկարտելի դեմ գործողությունից հետո։

•Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, սակայն Սպիտակ տանը Իրանի հարցով միասնական դիրքորոշում չկա։

• Ուկրաինայի նախագահը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները և խոսել ԱՄՆ-ից երկարաժամկետ անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին։

Leave a Comment