25-րդ ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվել են, ոչ պաշտոնական մեդալային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիայի հավաքականը՝ նվաճելով 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ, հաղորդում է Euronews-ը:
Փակման պաշտոնական արարողությունը կայացել է Իտալիայի Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում, խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինայում։
Արարողության ընթացքում պարգևատրվել են դահուկավազքի 50 կմ մրցաձևի մեդալակիրները։ Մեդալները հանձնել են ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին և Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոհան Էլիաշը։
2026 թվականի խաղերը փակված հայտարարելով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քովենթրին տեղական կազմակերպիչներին ասել է, որ նրանք «ձմեռային խաղերի նոր տեսակ մատուցեցին և ապագայի համար շատ բարձր նշաձող սահմանեցին»։
Հաջորդ ձմեռային խաղերը կանցկացվեն հարևան Ֆրանսիայում, որը արարողության ընթացքում պաշտոնական փոխանցման ժամանակ ստացել է օլիմպիական դրոշը։
