Հայ աթլետները ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան առաջնությունում

Հայ աթլետները  ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան առաջնությունում

23 փետրվարի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները հաջողությամբ են հանդես եկել Բալկանյան ձմեռային առաջնությունում՝ դառնալով մրցաշարի հաղթողներ։

Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում անցկացված առաջնությունում վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունը հաղթահարել է 3:42.29 արդյունքով՝ առաջինը հատելով եզրագիծը և արժանանալով ոսկե մեդալի, հայտնում է Արմենպրեսը:

Մրցաշարում Հայաստանի համար ևս մեկ ոսկե պարգև է ապահովել եռացատկորդ Գոռ Հովակիմյանը, որը գրանցել է 16.66 մետր արդյունք և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Leave a Comment