ԱՄՆ-ում ավելի քան 100,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ ձյան տեղումների պատճառով

Poweroutage կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի արևելյան ափին ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 100,000-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ի դրությամբ էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 101,893, այդ թվում՝ Դելավերում (29,162), Նյու Ջերսիում (28,574), Վիրջինիայում (24,783) և Մերիլենդում (19,374)։

Ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ավելի քան 60 միլիոն բնակիչներ արտակարգ դրության մեջ են առատ ձյան պատճառով։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տուժած նահանգներում մինչև երկուշաբթի գիշերը կարող է 30-ից 60 սանտիմետր ձյուն տեղալ։

Leave a Comment