Նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանում հայցադիմում է ստացվել։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մյուս օրը՝ նոյեմբերի 14-ին գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Սարգիս Երիցյանին։
Ներկայացվող հայցապահանջը: Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 121-րդ հոդվածներով, 27.2 գլխով՝
1. թիվ ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/28 ծածկագրով հրատապ բաց մրցույթ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 03․11․2025թ․-ի նիստի թիվ 2-2 արձանագրությամբ Հայցվորների հայտը մերժելու մասին որոշումը և թիվ ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/28 ծածկագրով գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու որոշումը ճանաչել անվավեր։
2. Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել սույն դատական գործի շրջանակներում Հայցվորի կողմից կատարված բոլոր դատական ծախսերը։
Վարույթ ընդունելու մասին որոշումը։ Դատարանը նոյեմբերի 17-ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել «Վարածնունդ 7» ՍՊԸ-ի, «Արմեն-Շին» ՍՊԸ-ի և «Արամե» ՍՊԸ-ի հայցը ընդդեմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի։
Ընկերությունները վիճարկում են հրատապ բաց մրցույթի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 3-ի որոշումները, որոնցով մերժվել է նրանց հայտը և գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած։ Հայցվորները պահանջում են այդ որոշումները ճանաչել անվավեր։ Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, եզրակացրել է, որ հայցադիմումը համապատասխանում է օրենքի պահանջներին, և այն ընդունել է վարույթ։ Միաժամանակ դատարանը պարտավորեցրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հնգօրյա ժամկետում դատարան ներկայացնել տվյալ գնման գործընթացին վերաբերող իր տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները՝ էլեկտրոնային համակարգի միջոցով (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների)։ Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։
Ներկայագվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Հայցի ապահովումը։ «Վերածնունդ 7» ՍՊԸ-ի, «Արմեն-Շին» ՍՊԸ-ի, «Արամե» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի՝ հրատապ բաց մրցույթի գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 03.11.2025 թվականի նիստի թիվ 2-2 արձանագրությամբ Հայցվորների հայտը մերժելու մասին որոշումը, թիվ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու և Հայցվորներին ընտրված մասնակից ճանաչելու պահանջների մասին, բավարարել մասնակի. Անվավեր ճանաչել հրատապ բաց մրցույթ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 03․11․2025թ․-ի նիստի թիվ 2-2 արձանագրությամբ «Վերածնունդ 7» ՍՊԸ, «Արմեն-Շին» ՍՊԸ, «Արամե» ՍՊԸ կոնսորցիումի հայտը մերժելու մասին որոշումը, անվավեր ճանաչել գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու որոշումը։
Հայցը՝ մնացած՝ «Վերածնունդ 7» ՍՊԸ-ի, «Արմեն-Շին» ՍՊԸ-ի, «Արամե» ՍՊԸ-ի կոնսորցիումին գնման ընթացակարգի ընտրված մասնակից ճանաչելու մասով, մերժել։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հօգուտ «Վերածնունդ 7» ՍՊԸ-ի, «Արմեն-Շին» ՍՊԸ-ի, «Արամե» ՍՊԸ-ի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն՝ նախապես վճարված պետական տուրքի գումար։ Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: