Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում, հինգշաբթի, փետրվարի 26-ին։
«Ես ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են այս հինգշաբթի Ժնևում՝ դրական հեռանկարով՝ գործարքի ավարտին հաջորդ քայլը կատարելու համար», – գրել է նա X-ում։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիտկոֆի հետ Ժնևում փետրվարի 26-ին։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ին։