Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում հանդիպել են Հնչակյան կուսակցության ղեկավարության հետ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում հանդիպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարության հետ՝ կուսակցության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։

Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Լոս Անջելեսում հանդիպում ենք ունեցել Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարության հետ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ներկայացրել ենք այցի նպատակները, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, 2026 թվականի հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների հետ կապված հարցերը»,- գրել է նա:

Leave a Comment