Էջմիածնում բացվել է «Միասնության թևերի» գրասենյակ • Tribune.am

Էջմիածին քաղաքում՝ Մ. Խորենացի 21/1 հասցեում, պաշտոնապես բացվել է «Միասնության թևերի» գրասենյակը։

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ այստեղ նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ՝ երկրին առնչվող խնդիրների ու դրանց լուծումների շուրջ։

«Հայաստանում չկա խնդիր, որը մենք չկարողանանք լուծել միասին», — նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։

Գրասենյակը բաց է բոլոր քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մասնակցել քննարկումներին և ներգրավվել հանրային գործընթացներում։

Leave a Comment