Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS News-ին՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին։
Հարցազրույցի կարևոր կետերը՝ ստորև․
- Հնարավոր է հանդիպում Սթիվ Ուիթքոֆի հետ Ժնևում՝ փետրվարի 26-ին։
- Միացյալ Նահանգների հարձակման դեպքում Իրանը ստիպված կլինի հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
- Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքումը հնարավոր է․ այն կներառի պատժամիջոցների վերացումը։
- Որպես ինքնիշխան պետություն մենք ինքներս իրավունք ունենք որոշելու միջուկային ծրագրի ընթացքը։
- Այս պահին բանակցում ենք միայն միջուկային ծրագրի շուրջ, այլ թեմա չկա։
- Միջուկային հարցը ռազմական լուծում ունենալ չի կարող։