Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի դին․ ԶԼՄ – Armenia Today

Երևանում հայտնաբերվել է Դատախազության նախկին աշխատակցի դին, հայտնել են լրատվամիջոցները։

Shamshyan.com-ը հայտնել է, որ Հրազդան գետում՝ Հաղթանակ կամրջի տակ, տղամարդու դի է հայտնաբերվել։ Իրավապահները պարզում են՝ կատարված է սպանություն է, թե՝ դժբախտ դեպք։

Armlur.am կայքի տվյալներով՝ գետում հայտնաբերվել է նախկին կայազորային դատախազ Տիգրան Սուքիասյանի դին։ Այն, որ մահացածը նախկինում աշխատել է դատախազությունում, գրել է նաև Shamshyan.com-ը, սակայն չի նշել նրա անունը կամ պաշտոնը։

Leave a Comment