Yerevan.Today-ի տեղեկություններով փետրվարի 19-ի երեկոյան ժամերին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 15 շենքի դիմաց ծեծկռտուք է եղել: 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդների:
Ականատեսը Yerevan.Today-ին պատմեց, որ զանգել են շտապօգնություն, որը ժամանակին չի եկել, ծեծված երիտասարդներն իրենք են արունլվիկ վիճակում նստել մեքենան և լքել շենքը:
Ծեծկռուքն ավարտվել է շենքի բնակիչների խառնվելուց հետո: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 1 ժամ հետո:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ: