Բրիտանական Time Out պարբերականը Հայաստանը ներկայացրել է որպես մինչ այժմ թերագնահատված ուղղություն, որը ներկայումս ճանապարհորդների համար հասանելի է առավել քան երբևէ։
Պարբերականը նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին ավելի ու ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվում՝ ինչպես իր քաղաքների, այնպես էլ բնության շնորհիվ։
Պարբերականը հիշեցրել է, որ 2025-ի սկզբին երկիրը ճանաչվել էր «Տարվա ուղղություն արկածային զբոսաշրջության ոլորտում»՝ Սյունիքի և Գեղամա լեռների, ինչպես նաև պարապլաներիզմի, ժայռամագլցման և այլ ակտիվ հանգստի հնարավորությունների շնորհիվ։
Time Out-ը ընդգծել է, որ այժմ Հայաստան այցելելը դարձել է զգալիորեն ավելի հեշտ՝ ժամանակավոր վիզայի ազատականացման որոշման շնորհիվ, որը գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Վավեր կացության թույլտվություն ունեցող ԱՄՆ-ի, Եվրամիության և Շենգենյան գոտու երկրների (Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Լիխտենշտեյն), ինչպես նաև ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի՝ մինչև 180 օր ժամկետով, հիշեցրել է պարբերականը։
Պարբերականի գնահատմամբ՝ մուտքի պայմանների պարզեցումը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը, խրախուսել , որ ավելի շատ այցելուներ գան Հայաստան թե՛ երկարատև արձակուրդի, թե՛ կարճ ուղևորության համար։
