«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան

«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, Վանաձորում մի պարեկ կա: Ասլանյան Արմեն: Վերջինս երկու հիմնական զբաղմունք ունի: Նա կանգնեցնում է ավտոմեքենաները և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ ու վարչական որոշում կայացնում: Բացի դրանից՝ Ասլանյան Արմենը նաև «ցուցմունքի գործ» է անում (ԼԴ/0078/01/25), այն է՝ անմեղ մարդու (ըստ Դատարանի Վճռի) դեմ ցուցմունք է տալիս, նրան վերագրելով մի արարք, որը վերջինս չի կատարել: Ժողովրդական լեզվով՝ «շառ»:
Ստորև ներկայացված տեսանյութն Ասլանյան Արմենն է նկարահանել: Տեսանյութի միջոցով, ՀՀ ներքին գործերի նախարարությունում աշխատող քայլող «շառը» «դակազատ է» անում, որ Նիկոլ Փաշինյանի ասած «հերոս հարկատուն» ամրագոտիով ամրակապված չէ: Եվ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այդ «դակազատն» ընդունում է:
Ասեմ. սա սովորական տեսանյութ չէ: Սա օրվա իշխանության դեմքն է: Սա օրվա իշխանության ապաշնորհության ապացույցն է:
Վայելեք տեսանյութը և եթե որևէ մեկը տեսանյութից «ապացուցվի», որ վարորդն ամրակապված չէ, ապա պատրաստ եմ ՀՀ կառավարություն անվանմամբ շենքի դիմաց «էշի պես զռալ»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment