Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան • Tribune.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով՝ հարուցված քրեական վարույթի իրական նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն է։ «Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,- նշել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից չբացակայելու արգելքը։

Leave a Comment