Բեռնատարների վարորդներն ահազանգել են ռուս-վրացական՝ Լարսի անցակետով ՀՀ մուտքի խոչընդոտի մասին, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Վարորդները, որոնց թվում նաև օտարերկրացիներ են, Դանիելյանին տեղեկացրել են, որ իրենց մուտքը Վրաստանից Հայաստան խոչընդոտվում է փետրվարի 12-ից՝ արդեն 10 օր։
Դանիելյանը հավելել է, որ Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։ Վարորդները նշել են, որ անցակետում իրենց չի տրվում որևէ բացատրություն։
«Միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել»,- հայտնել է Դանիելյանը։
