ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցուցաբերելու մասին» նախագիծը, որով նախատեսում է հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցների բաշխումը՝ համապատասխանաբար ըստ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով։
Միևնույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառուների մասին» ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և նախագծին կից ներկայացվող հավելված, որով կսահմանվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների):
Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցների բաշխումը՝ ըստ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կարգավորվում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1024 ՀՀ Ազգային Ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների՝ ըստ ՀՀ Ազգային Ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմնադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բաշխումը։