Սոս Ջանիբեկյանի կանայք. ով ինչու բաժանվեց դերասանից. բացառիկ մանրամասներ (Video)

Starnews.am-ը գրում է․

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող դեմքերից մեկը՝ Սոս Ջանիբեկյանը, տարիներ շարունակ եղել է մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում: Նրա անվան շուրջ հյուսվող սկանդալներն ու սիրավեպերը երբեք չեն դադարում թեժ թեմա մնալ, քանի որ դերասանը տևական ժամանակ կրում էր հայկական իրականության գլխավոր սրտակերի և ամենացանկալի փեսացուի տիտղոսը

«Ինքը՝ դերասանը, գիտակցում է, որ հանրային ճանաչումն իր հետ բերում է նաև անդադար ուշադրություն, ինչը նա միանգամայն բնական է համարում:Ես սովորաբար անտեսում եմ բամբասանքները, սակայն լինում են պահեր, երբ դրանք հատում են բարոյականության սահմանները: Նա մինչ օրս հիշում է այն աղմկահարույց շրջանը, երբ իրեն աղանդավորական շարժումների հետ էին կապում. լուրերն այնքան հեռուն գնացին, որ Սոսն անգամ ստիպված եղավ հատուկ ասուլիս հրավիրել՝ զրպարտությունները հերքելու համար:

Դերասանի անցյալում եղած հարաբերությունները նույնպես մշտապես եղել են հանրության խոշորացույցի տակ: Դրանցից թերևս ամենահիշվողը հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի հետ սիրավեպն էր: Զույգը նույնիսկ փորձել էր համատեղ կյանք սկսել մեկ հարկի տակ, սակայն ժամանակի հետ երկուսն էլ հասկացան, որ պարզապես շփոթել էին կարճատև կիրքը լուրջ և կայուն հարաբերությունների հետ»:


Սոսի կյանքի հաջորդ աղմկահարույց էջը կապված էր մոդել Լուսի Հայրապետյանի հետ։ Չնայած բաժանմանը՝ նրանց հաջողվեց անհնարինը՝ պահպանել ջերմ ու հարգալից ընկերական կապ։ Հետագայում Լուսին բավականին անկեղծ գտնվեց՝ խոստովանելով, որ բաժանման հիմնական պատճառն իր շտապողականությունն էր. նա ցանկանում էր ամուր ընտանիք կազմել, մինչդեռ Սոսն այդ փուլում պատրաստ չէր նման պատասխանատվության և չէր շտապում օրինականացնել հարաբերությունները։ Մոդելը մինչ օրս էլ փաստում է՝ Սոսն այն տղամարդն է, ում ինքը միշտ առանձնահատուկ տեղով կհիշի իր կյանքում։

Սակայն սա դերասանի անցյալի միակ բացահայտված գաղտնիքը չէր։ Բոլորովին վերջերս դերասանուհի Աննա Մաքսիմը լույս սփռեց իրենց հին պատմության վրա՝ նշելով, որ դեռ ուսանողական տարիներին կարճատև, բայց տպավորիչ սիրավեպ են ունեցել։ Նա ժպիտով է հիշում այդ ժամանակվա Սոսին՝ երկար մազերով, ձեռնափայտով ու տարօրինակ, բայց խարիզմատիկ արտաքինով։ Հետաքրքիր է, որ տարիներ անց նրանք հանդիպեցին նկարահանման հրապարակում՝ մարմնավորելով ամուսինների, սակայն նրանց իրական կապը վաղուց արդեն մնացել էր հեռավոր անցյալում»։

Սակայն ամենաշատ քննարկվող միությունը դիզայներ Մադոննա Հարությունյանի հետ էր, ում հետ Սոսն ունեցավ իր դստերը՝ Անաիսին: Չնայած գեղեցիկ սկզբին, նրանք ի վերջո բաժանվեցին, բամց մինչ օրս կարողանում են համատեղ զբաղվել երեխայի դաստիարակությամբ:
Հարցազրույցի ընթացքում Սոսը բացառիկ անկեղծությամբ է խոսել իր ներքին ապրումների մասին: Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա իր կյանքում կնոջ կերպարը համեմատում է մոր հետ, դերասանը պատասխանել է, որ ավելի անփորձ տարիքում անում էր դա, բայց հետո հասկացել է՝ հնարավոր չէ համեմատել 50 տարեկան կայացած կնոջը, ով իր կյանքը նվիրել է զավակին, 25-30 տարեկան երիտասարդ աղջկա հետ: Սոսի խոսքով՝ սա պարզապես իրականություն է, այլ ոչ թե պաթետիկ ձևակերպում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment