ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության անունով գրանցված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի 16/18 հասցեում գտնվող հողամասը կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Անշարժ գույք ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված՝ 15.09.2025թ. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4485/05/24 վճռով ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված Հայաստանի Հանրապետությանը վերադարձված Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 16/18 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրականացված Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի գրանցված անշարժ գույքի հետագա տնօրինման հարցով, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ վարչական դատարանի 15/09/2025թ. գործ թիվ ՎԴ/4485/05/24 վճիռ, Երևանի քաղաքապետի 11/11/2025թ. թիվ 4579-Ա որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության անունով գրանցված Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 16/18 հողամասը նախատեսվում է ամրացնել Կոմիտեին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գույքի հետագա տնօրինման նպատակով:
«Անշարժ գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից. մասնավորապես՝ սահմանվելու է պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օտարման ոչ ենթակա անշարժ գույքի կազմը և նախընտրելի կառուցվածքը։
Բյուջետային ազդեցությունը
«Անշարժ գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 16/18 հասցեում գտնվող 413,475.15 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,00605 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04122025-01-0212, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։