Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարել գետ լցվող կոյուղաջրերի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է երկրի մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելը՝ քաղաքի կոյուղու համակարգից Պոտոմակ գետ թափվող կեղտաջրերի պատճառով։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA):

Սա գործակալությանը լիազորություն է տալիս համակարգել տեղական իշխանությունների բոլոր գործողությունները՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

Հունվարի կեսերին Մերիլենդ նահանգում կոյուղու խողովակի պայթելու հետևանքով մայրաքաղաքի Պոտոմակ գետ է լցվել 886,000 խորանարդ մետր կեղտաջրեր։

Փետրվարին ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նշել է, որ Մերիլենդում «մեծածավալ էկոլոգիական աղետ է տեղի ունենում» և մեղադրել է նահանգի ղեկավարությանը անգործունակության մեջ։

Leave a Comment