Կյանքից անժամանակ հեռացել է Արթուր Գինոսյանը



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու տնտեսական վարժարան ֆեյսբուքյան էջը գրել է.

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը։

Արթուրը վայելում էր ընկերների և ուսուցիչների սերն ու հարգանքը, և նրա կորուստը մեծ վիշտ է բոլորիս համար։

Նրա լուսավոր հիշատակը և բարի ժպիտը հավերժ կմնան վարժարանի մանկավարժների ու աշակերտների սրտերում։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Լույսերի մեջ հանգչես, մեր սիրելի Արթուր…



Leave a Comment