Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում հնարավոր է՝ այն պայմաններում, երբ երկու երկրները շարունակում են միջուկային բանակցությունները։
«Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Կաբարին հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառված են նավթագազային ոլորտում փոխադարձ շահերը, հանքավայրերի համատեղ շահագործումը, լեռնահանքային արդյունաբերության մեջ ներդրումները և նույնիսկ ինքնաթիռների ձեռքբերումը։