Սեւանում սպшնվшծ երիտասարդը պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից



Սեւանում այսօր սպանված Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող։

Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին եւ արդեն 3 ամիս է՝ անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա երկու օր առաջ իջել էր հերթափոխից։

Թե ինչն է եղել սպանության պատճառը, հայտնի չէ։ Համագյուղացիները չգիտեն նաեւ, թե ինչու էր Արամը Բերդից հասել Սեւան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ցերեկը Սեւանի կենտրոնական հրապարակում սպանել են 20–ամյա երիտասարդի։ Քրեական ոստիկանները պարզել են, որ սպանվածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Շամշյանի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Երկու կասկածյալ հայտնաբերվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment