ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ԱՄՆ ներմուծման վրա այսպես կոչված գլոբալ մաքսատուրքերը ներկայիս 10%-ից բարձրացնել մինչև 15%։ Նա այս մասին հայտնել է Truth Social-ի ի իր էջում։
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ, այս պահից սկսած, ես բարձրացնում եմ գլոբալ մաքսատուրքը 10%-ի չափով այն երկրների նկատմամբ, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ «կեղտոտել» են Միացյալ Նահանգները և դրա համար որևէ պատիժ չեն կրել (մինչև իմ գալը), մինչև լիովին թույլատրելի և իրավաբանորեն հաստատված 15% մակարդակ», – ասել է Սպիտակ տան տերը։
«Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմը կորոշի և կներդնի նոր, օրինական մաքսատուրքեր», – խոստացել է նա։
Ուրբաթ օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել բոլոր երկրներից ներմուծման վրա 10% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սպիտակ տան ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ այս լրացուցիչ մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին և կգործի 150 օր։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ-ն, Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո, չեղարկել է արտակարգ դրության մասին օրենքի առաջարկով սահմանված մաքսատուրքերը։