NYT. Մաքսատուրքերի հետ կապված անորոշությունը կարող է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուշադրությունը շեղել Ուկրաինայից

ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ամերիկյան բազմաթիվ մաքսատուրքերի անօրինականության վերաբերյալ որոշման պատճառով առաջացած մաքսատուրքերի հարցում անորոշությունը կարող է շեղել Եվրամիության և Վաշինգտոնի ուշադրությունը ուկրաինական հակամարտությունից և Չինաստանի հետ հակասություններից։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT):

Ինչպես նշում է հրատարակությունը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի ճակատագիրը անորոշության մեջ է հայտնվել ԱՄՆ Գերագույն դատարանի վճռից հետո։ Տնտեսական անորոշության պատճառով «եվրոպացի քաղաքական գործիչները կարող են դժվարությունների հանդիպել իրենց ամերիկացի գործընկերներին համոզելու հարցում՝ կենտրոնանալ այլ ընդհանուր խնդիրների վրա», կարծում է թերթը։ The New York Times-ի այս ցուցակում առաջին տեղը հատկացված է Ուկրաինայի հակամարտությանը, մեկ այլ ոլորտ, որը ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են անտեսել, Չինաստանի հետ հակասություններն են՝ հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտում։

Եթե առևտրային համաձայնագիրը ձախողվի, Եվրամիությանը սպասում է տնտեսական անկայունության ևս մեկ շրջան, բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, հաջորդ ամիսները լարված կլինեն, զգուշացնում է թերթը։ ԱՄՆ առևտրային դաշնակիցների կողմից այժմ տրվող հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք նախկինում որպես մաքս վճարված գումարը կվերադարձվի՞, և թե ինչպես է ամերիկյան վարչակազմը մտադիր երկարաժամկետ հեռանկարում փոխարինել նախկին մաքսատուրքերը, հավելում է The New York Times-ը։

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը նախագահի վարչակազմի կողմից միջազգային արտակարգ իրավիճակների դեպքում տնտեսական միջոցառումների մասին օրենքի (IEEPA) առաջարկի շրջանակներում այլ երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը համարեց լիազորությունների գերազանցում։ Գերագույն դատարանը չի բացատրել, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է վերադարձնի նախկինում որպես մաքս վճարված գումարը։

Leave a Comment