«Բարսելոնային» անհրաժեշտ է իսկական «9 համար»․ Անրի

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է կատալոնական ակումբի ներկայիս խնդիրների մասին՝ ընդգծելով, որ թիմին անհրաժեշտ է բարձրակարգ և փորձառու կենտրոնական հարձակվող։

««Բարսելոնային» անհրաժեշտ է իսկական «9 համար», բարձրակարգ մակարդակի հարձակվող։ Նկատի ունեմ այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Օսիմհենը, Հոլանդը կամ Քեյնը։ Թիմին պետք են արդեն կայացած գոլահարներ, այլ ոչ թե պարզապես հեռանկարային ֆուտբոլիստներ։

Երբ քո կազմում կա Լամին Յամալի նման տաղանդ, նրա փոխանցումներից հետո գոլ խփելը շատ ավելի հեշտ է դառնում։ Նման բարձր մակարդակում մեկ հնարավորությունն արդեն պետք է բավարար լինի գրոհը եզրափակելու համար։ Ես հետևել եմ հանդիպումների, որտեղ նրանք չափազանց շատ գոլային պահեր են կորցնում։ «Բարսելոնայում» նման բան չպետք է լինի», – Անրիի խոսքերն է մեջբերում իսպանական Sport պարբերականը։

Leave a Comment