Ֆինն Գերագուսյանը խփել է մրցաշրջանի 10-րդ գոլը և հաղթանակ պարգևել «Սանդերլենդ U21»-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը խփել է մրցաշրջանի իր 10-րդ գոլը և հաղթանակ պարգևել «Սանդերլենդ U21»-ին Պրեմիեր լիգա 2-ի հանդիպմանը։

«Սանդերլենդ U21»-ը տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Արտագնա խաղում թիմը 2:1 հաշվով առավելության է հասել «Էվերթոն U21»-ի նկատմամբ։ Վճռորոշ գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Ֆինն Գերագուսյանը։

18-ամյա հարձակվողի համար այս գոլը դարձել է երրորդը Պրեմիեր լիգա 2-ում անցկացրած յոթ խաղերում և տասներորդը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։ Գերագուսյանը արդեն ամրապնդվել է U21 թիմի հիմնական կազմում և շարունակում է ցուցադրել կայուն և արդյունավետ խաղ։

Leave a Comment