Սա նշանակում է, որ այն օգտատերերի դեպքում, որոնց նկատմամբ առկա է հարուցված կատարողական վարույթ, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կիրառվող արգելանքները կամ գումարի բռնագանձումները կարող են իրականացվել ոչ միայն բանկային հաշիվներից, այլ նաև էլեկտրոնային դրամապանակում պահվող գումարներից։
Եթե օնլայն դրամապանակի օգտատիրոջ նկատմամբ հարուցված չէ կատարողական վարույթ, ապա տվյալ փոփոխությունը որևէ կերպ չի ազդում Իդրամ դրամապանակի օգտագործման վրա։