Ովքե՞ր են մերձավորը և մերձավոր ազգականը․ օրենքի սահմանումը

2021 թվականի մայիսի 5-ին ընդոունված ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է Մերձավոր և Մերձավոր ազգական հասկացությունը։ Օրենքը տալիս է հետևյալ սահմանումը՝

մերձավոր ազգական` անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (այդ թվում՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), եղբայրը, քույրը (այդ թվում՝ խորթ), պապը, տատը, թոռը, որդեգրող ծնողի կամ խնամատար ծնողի ամուսինը կամ նախկին ամուսինը, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողը, ինչպես նաև ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողի համար՝ փեսան կամ հարսը: Ամուսին կամ նախկին ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ գտնված անձը.

 մերձավոր՝ յուրաքանչյուր ոք, որի կյանքը, առողջությունը, շահերը կամ բարեկեցությունը կարևոր են անձի համար` պայմանավորված այդ անձի հետ ունեցած անձնական հարաբերություններով.

Leave a Comment