Սարգիս Մանուկյանը գրոսմայստերի նորմա է լրացրել

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը լրացրել է գրոսմայստերի նորմա: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի մրցաշարում Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին տեղը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

Leave a Comment