Սիրիայի Կենտրոնական բանկը 2018-2019 թվականներին մի քանի ինքնաթիռներ է ուղարկել Մոսկվա, երբ պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադը դեռ իշխանության ղեկին էր։
Այս մասին գրում է Financial Times (FT)-ը՝ հղում կատարելով գաղտնի փաստաթղթերին։
Ինչպես գրում է թերթը, այդ ժամանակ Սիրիայում արտարժույթի զգալի պակաս կար՝ ներքին պահուստները «գրեթե զրոյական էին»։
Չնայած դրան՝ Ասադի կառավարությունը 250 միլիոն դոլարին համարժեք կանխիկ գումար է 100 դոլար և 500 եվրո թղթադրամների տեսքով տեղափոխել «Վնուկովո» օդանավակայան։ Բեռը կշռել է 2 տոննա։
Հրատարակությունը պնդում է, որ 2019 թվականի մայիսի 13-ին Վնուկովոյում վայրէջք է կատարել Սիրիայի կենտրոնական բանկի կողմից պաշտոնապես ուղարկված 100 դոլարանոց թղթադրամներով ինքնաթիռը՝ բերելով 10 միլիոն դոլար։
Նշվում է, որ ավելի վաղ՝ 2019-ի փետրվարին, Սիրիայի Կենտրոնական բանկը նույն եղանակով մոտ 20 միլիոն եվրոյի 500 եվրո թղթադրամներ էր բերել։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի սեպտեմբերն իրականացվել է 21 չվերթ՝ տեղափոխելով ավելի քան 250 միլիոն դոլար արժողությամբ բեռ, գրում է FT-ն։
Աղբյուր` Փաստինֆո
դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը